Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիմա են մտահոգ

Հիմա են մտահոգ
22.11.2018 | 22:28

ՀՀԿ-ն ներկայացրել է իր կարգախոսը` «Եթե մտահոգ ես…»: Անշուշտ, բազմակետերի փոխարեն ցանկացած քաղաքացի կարող է սեփական մտահոգությունը շարադրել, բայց դա գուցե այնքան էլ կապ չունենա ընտրությունների հետ:

Օրինակ, գուցե որոշ մարդիկ մտահոգ են, թե ինչու ՀՀԿ-ն այնքան թուլացրեց երկիրը, այնքան սխալներ գործեց, որ այսօր այնպիսի ջրբաժանի առաջ ենք կանգնել, որ չգիտենք ընտրել վատի՞ն, թե՞ վատթարագույնին: Մտահոգվելու շատ հարցեր կան, բայց նախկին իշխանությունը ճիշտ կաներ մեխն այլ տեղ խփեր: Մինչեւ մտահոգվելը, նախ հասարակությանը պետք էր ապացուցել, որ իրենց ուժն արդեն վաստակել է այդ մտահոգվելու իրավունքը, որովհետեւ հիմա շատ շատերը լուրջ կասկածներ ունեն` այսքան բան երկրի գլխին բերած հանրապետականներն իրո՞ք մտահոգվում են, թե մարդկանց ծաղրում են հերթական ոչինչ չտվող կարգախոսով:
Իհարկե, այսօրվա իշխանությունների քայլերում շա՜տ մտահոգվելու առիթներ կան, բայց մեկ այլ բան է, երբ դա բարձրաձայնում է քաղաքական ուժ, որ այդ մտահոգությունների «ակունքում» կանգնած չի եղել, մեկ այլ բան, երբ դա անում է մտահոգությունները «ծնող» ուժը: Տարիներ շարունակ բազում խնդիրներ մնացել են օդում կախված, բայց կարծես այդ օրերին ՀՀԿ-ն այնքան էլ մտահոգվելու անհրաժեշտություն չէր տեսնում ու հիմա երբ ընդդիմություն են, կողքից դիտելով հասկացան, թե որքա՜ն մտահոգվելու բան կա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ